Բախվել են Cadillac-ն ու մոտոցիկլը, կան վիրավորներ․ Shamshyan.com

23:17 • 03.07.23

Հուլիսի 2-ին ավտոմեքենայի և մոտոցիկլի բախում է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Այս մասին գրել է Shamshyan.com-ը։

Ժամը 19:00-ի սահմաններում Երևան - Սևան - Իջևան ավտոճանապարհի 61 կմ հատվածում՝ Սևանի վարչական տարածքում, բախվել են 24-ամյա Ռուբեն Ն.-ի վարած Cadillac մակնիշի ավտոմեքենան և 27-ամյա Պետրոս Պ.-ի վարած մոտոցիկլը:

Բախման հետևանքով մոտոցիկլը կողաշրջվել է, իսկ մոտոցիկլավարն ու նրա ուղևոր, Երևանի բնակիչ 27-ամյա Իրինա Ղ.-ն, բուժօգնություն ստանալու նպատակով տեղափոխվել են «Սևան» բժշկական կենտրոն:

Դեպքի փաստով Սևանի քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ:

 

Բախվել են Cadillac-ն ու մոտոցիկլը, կան վիրավորներ․ Shamshyan.com