Ադրբեջանում պետական ​​դավաճանության մեղադրանքով երկու մարդ է ձերբակալվել, այդ թվում՝ մեկ կին

21:00 • 03.07.23

Ադրբեջանում պետական դավաճանության մեղադրանքով ևս երկու մարդ է ձերբակալվել։

Ադրբեջանի քաղաքացիներ Ֆիդան Թեյմուր Գիզի Ալիևն ու Թարլան Միրբաշիր օղլու Աբբասովը մեղադրվում են պետական դավաճանության համար։ 

Նրանց մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանի քրեական օրենսգրքի 274-րդ հոդվածով։ Սակայն նրանց առաջադրված մեղադրանքի բնույթը չի բացահայտվել։

Երկու անձանց նկատմամբ հարուցված քրեական գործի քննությունն ավարտվել է երկրի պետական անվտանգության ծառայության կողմից, գործերն ուղարկվել են Բաքվի ծանր հանցագործությունների դատարան։

 

 

Ադրբեջանում պետական ​​դավաճանության մեղադրանքով երկու մարդ է ձերբակալվել, այդ թվում՝ մեկ կին