Դատավոր չեն դառնում այդ պատմուճանը հագնելով կամ հրամանագիր ստորագրելով. Դավիթ Հարությունյան

13:11 • 03.07.23

Առաջին իսկ օրից ասել եմ, ոչ մի անսպասելի բան չկար, ոչ մի անակնկալի ես չէի սպասում, Կարեն Անդրեասյանից ոչ մի օբյեկտիվ ակնկալիք սպասել պետք չէ: Օբյեկտիվ ակնկալիքները կիրացվեն Մարդու իրավունքների եվրոպական դատարանում, այլ հարթակներում ու ընթացակարգերով:

Ասել է դատավոր Դավիթ Հարությունյանը, որի լիազորությունները այսօր ԲԴԽ նիստում դադարեցրին:

«Կարեն Անդրեասյանը նույնիսկ ներկայացուցիչ չի եղել դատարանում, ուր մնաց դատավոր լինի: Դատավոր չեն դառնում այդ պատմուճանը հագնելով կամ հրամանագիր ստորագրելով: Եթե անձը դատավոր է, որպես դատավոր է աշխատում, պետք է մինչև վերջին օրը, վերջին պահը շարունակի դատավոր լինել:

Պետք է ԲԴԽ-ն դատավորների համար օրինակ ծառայի, բայց լրիվ հակառակնա լինում, ինչպես որ ականատես եղանք»,- ասել է նա:

Դատավոր չեն դառնում այդ պատմուճանը հագնելով կամ հրամանագիր ստորագրելով. Դավիթ Հարությունյան