Թուրքիայից Մեծ Բրիտանիա մեկնող օդանավի ուղևորը թռիչքի ժամանակ փորձել է բացել դուռը

16:45 • 03.07.23

Թուրքիայից Մեծ Բրիտանիա մեկնող ինքնաթիռի ուղևորը փորձել է թռիչքի ժամանակ բացել օդանավի դուռը, ինչի հետևանքով օդաչուներն արտակարգ վայրէջք են կատարել:

Ինչպես գրում է Daily Mail-ը, բրիտանական Jet2 ավիաընկերության Բոդրումից Գլազգո մեկնող օդանավը վայրէջք է կատարել Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում: Այնուհետև ոստիկանները բարձրացել են օդանավ ու ձերբակալել կարգազանցին:

Ուղևորներից մեկի խոսքով՝ տղամարդը ալկոհոլի ազդեցության տակ է եղել, երբ փորձել է բացել օդանավի դուռը:

Թուրքիայից Մեծ Բրիտանիա մեկնող օդանավի ուղևորը թռիչքի ժամանակ փորձել է բացել դուռը