Կասպից ծովում 5,7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

23:51 • 03.07.23

Հուլիսի 4-ին Կասպից ծովի ադրբեջանական ափերին 5,7 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել։ Այս մասին հայտնել է Ադրբեջանի Գիտությունների ազգային ակադեմիային կից սեյսմոլոգիական ծառայության հանրապետական կենտրոնը։

Երկրաշարժը գրանցվել է տեղական ժամանակով հուլիսի 4-ի 00:01-ին (Երևանի ժամանակով հուլիսի 3-ի 23։01-ին)։

Տեղեկատվության համաձայն՝ ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը Խաչմազի շրջանից 80 կմ հյուսիս-արևելք, իսկ աղբյուրը՝ 20 կմ խորության վրա։

Կասպից ծովում 5,7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել