«Մենք հերոսներ չենք, մենք միայն կատարել ենք այն, ինչը մեր պարտականությունն է»․ կյանքից հեռացել է Նորմանդիայի գործողության վերջին մասնակիցը
Ծովային 1-ին հատուկ նշանակության գումարտակի («Կոմանդո Կիֆեր») վետերան Լեոն Գոտիեն, որը ձևավորվել է «Կռվող Ֆրանսիա» շարժման մարտիկներից՝ Դաշնակիցների Նորմանդիայի գործողությանը մասնակցելու համար, 100 տարեկանում մահացել է Ֆրանսիայի հյուսիսային Կաենում: Այս մասին երկուշաբթի իր թվիթերյան էջում հայտնել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։
«Մենք հերոսներ չենք, մենք միայն կատարել ենք այն, ինչը մեր պարտականությունն է»,- Լեոն Գոտիեի խոսքերն է գրել Մակրոնը։
«Մենք դա չենք մոռանա»,- նշել է Մակրոնը:
Գոտիեն միացել է ծովային հետևակի կորպուսին 1940 թվականի փետրվարին 17 տարեկանում։ Նա պաշտպանել է ֆրանսիական Շերբուրգ նավահանգիստը, այնուհետև եղել է գնդացրորդ Կուրբե մարտանավում։ 1943 թվականին որպես կամավոր ընդգրկվել է «Կիֆերի հրամանատարության» կազմում։ 1944 թվականի հունիսի 6-ին գումարտակի կազմում մասնակցել է Նորմանդիայում «Օվերլորդ» դեսանտային գործողությանը։
2020 թվականին Ֆրանսիային մատուցած ծառայությունների համար Մակրոնը Գոտիեին շնորհել է Մեծ սպայի աստիճանի Պատվո լեգեոնի շքանշան։
/cloudfront-us-east-2.images.arcpublishing.com/reuters/EYZPO5B6FFPJNBPW5ZITDTCNPY.jpg)











