2023 թվականի առաջին 6 ամիսներին Իրանում մահապատժի է ենթարկվել 354 մարդ, այդ թվում՝ 6 կին

21:20 • 03.07.23

2023 թվականի առաջին 6 ամիսներին Իրանում մահապատժի է ենթարկվել 354 մարդ: Այս մասին տեղեկությունը տարածել է Նորվեգիայում գործող «Իրանի մարդու իրավունքների պաշտպանություն» հասարական կազմակերպությունը (Iran Human Rights NGO)։

Սա 36%-ով ավելի է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։ 2022 թվականի առաջին կիսամյակում երկրում մահապատժի է ենթարկվել 261 մարդ։

Իրանի մարդու իրավունքների պաշտպանություն (IHRNGO)․ Առնվազն 354 մարդ, այդ թվում՝ 6 կին, մահապատժի է ենթարկվել 2023 թվականի առաջին 6 ամիսներին: Բոլոր մահապատժի ենթարկվածների 20%-ը բելուջի փոքրամասնությունից են: Թմրամիջոցների հետ կապված մեղադրանքով մահապատժի է ենթարկվել 206 մարդ, ինչը 126%-ով ավելի է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։

- Թմրամիջոցների հետ կապված մեղադրանքներով մահապատժի է ենթարկվել 206 մարդ

- Սպանության մեղադրանքով մահապատժի է ենթարկվել 122 մարդ

- Բռնաբարության մեղադրանքով մահապատժի է ենթարկվել 4 մարդ

- 5 ցուցարար է մահապատժի ենթարկվել

- 2 հոգի մահապատժի է ենթարկվել սրբապղծության մեղադրանքով

- մահապատժի է ենթարկվել շվեդ-իրանական քաղաքացի (Թուրքիայից առևանգված արաբ այլախոհ)

- Բրիտանա-իրանական քաղաքացին մահապատժի է ենթարկվել լրտեսության մեղադրանքով

- 2 տղամարդ հրապարակայնորեն կախաղան է բարձրացվել

- Արձանագրված մահապատիժների միայն 43-ի (12%) մասին է հաղորդվել պաշտոնական աղբյուրների կողմից

- Մահապատժի ենթարկվածների թվում եղել է 6 կին

- 71 (20%) բելուջի փոքրամասնություն է մահապատժի ենթարկվել

 

2023 թվականի առաջին 6 ամիսներին Իրանում մահապատժի է ենթարկվել 354 մարդ, այդ թվում՝ 6 կին