Արցախում 10 բուժառու գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, նրանցից 6-ը՝ ծայրահեղ ծանր վիճակում․ ԱՀ ԱՆ
ԱՀ Առողջապահության նախարարության «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ում ստացիոնար բուժում է ստանում 81 հիվանդ։ Այս մասին հայտնում են Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունից։
«10 բուժառու գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, որոնցից 6-ը ծայրահեղ ծանր վիճակում։
«Արևիկ» բուժմիավորումում ստացիոնար բուժում է ստանում 26 երեխա, 2-ը գտնվում է նորածնային և վերակենդանացման բաժանմունքում», - ասված է ԱՆ հաղորդագրության մեջ:










