Ղրղզստանում դատարանը թույլ է տվել հայրանվան փոխարեն օգտագործել մայրանունը
Ղրղզստանում Սահմանադրական դատարանը թույլ է տվել հայրանվան փոխարեն օգտագործել մայրանունը: Դատարանը պարզաբանել է իր որոշումը՝ կապված երեխաներին մայրանուն տալու կապակցությամբ, գրում է svoboda.org-ը։
«Չափահաս դառնալուն պես քաղաքացին, որն այս կամ այն պատճառով... չի ընդունում հայրանունը որպես իր լրիվ անվան տարր, պետք է իրավունք ունենա ընտրելու հայրանունի և մայրանունի միջև»,- ասված է Սահմանադրական դատարանի որոշման մեջ։
Փաստաթղթում ընդգծվում է, որ որոշումը «ոչ մի կերպ չի խախտում հասարակության ավանդական ու պատմական հիմքերը»։










