Թամանցիների փողոցում պարիսպը մասամբ փլուզվել է, առկա է մյուս հատվածի փլուզման վտանգ

13:51 • 03.07.23

Հուլիսի 3-ին, ժամը 11։54-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Թամանցիների փողոցի թիվ 79 հասցեում պարիսպը մասամբ փլուզվել է, առկա է մյուս հատվածի փլուզման վտանգ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Այս մասին հայտնում են ՆԳՆ Փրկարար ծառայությունից:

«Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ մասամբ փլուզվել է Թամանցիների փողոցի թիվ 79 հասցեի մոտակայքում գտնվող պարիսպը՝ մոտ 10 քմ, առկա է մյուս թուլացած հատվածի փլուզման վտանգ՝ մոտ 7 քմ։

Փրկարարները սահմանազատել են տարածքը»:

 

Թամանցիների փողոցում պարիսպը մասամբ փլուզվել է, առկա է մյուս հատվածի փլուզման վտանգ