Բաքվում կկայանա Բայրամով-Աբդոլլահիան հանդիպում

12:18 • 03.07.23

Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը կայցելի Ադրբեջան՝ մասնակցելու Չմիավորման շարժման մասնակից երկրների արտգործնախարարների հանդիպմանը։

Այս մասին հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Նասեր Քանանին։

Քանանին նշել է, որ այցի ընթացքում Աբդոլլահիանը կհանդիպի իր ադրբեջանցի գործընկեր Ջեյհուն Բայրամովի հետ։

Բաքվում կկայանա Բայրամով-Աբդոլլահիան հանդիպում