Վարուժան Ավետիսյանի որդուն ձերբակալել են՝ Նիկոլ Փաշինյանին պատահաբար հանդիպելուց հետո

11:15 • 03.07.23

Վարուժան Ավետիսյանի որդուն ձերբակալել են խուլիգանության կասկածանքով՝ Նիկոլ Փաշինյանին «դավաճան» անվանելու համար:

Հայտնում են Ազգային- ժողովրդավարական Բևեռի մամուլի ծառայությունը․

«Դավիթ Վարուժանի Ավետիսյանը ձերբակալվեց խուլիգանություն կատարելու կասկածով, ինչը «հաստատվել» է մեկ ոստիկանի զեկուցագրով։ Փաստաբան Արայիկ Պապիկյանի փոխանցմամբ` քննչական մարմինը «դավաճան» և «վիժվածք» արտահայտությունները որակել է որպես հայհոյանքներ՝ խուլիգանության դրսևորում, և Դավիթին զրկել ազատությունի։

Դավիթ Ավետիսյանին ձերբակալելու որոշման հրահանգը ռեժիմի համար դառնալու է անմարսելի, հետհաշվարկի սկիզբ ու ինքնակործանման մեծագույն քայլ»,- նշված է հաղորդագրության մեջ։ 

Ազգային-ժողովրդավարական Բևեռը ավելի վաղ հայտնել էր՝ հուլիսի 2-ին Դավիթ Ավետիսյանը «Անգլիական» այգու մոտ պատահաբար հանդիպելով Նիկոլ Փաշինյանին վերջինիս ասել էր, որ պատասխան է տալու մեր նահատակված հերոսների համար, որից հետո նրան բերման էին ենթարկել։

Մոտ վեց ժամ Դավիթին ապօրինի ազատությունից զրկել են, ապա ձերբակալելու որոշում են կայացրել։

Վարուժան Ավետիսյանի որդուն ձերբակալել են՝ Նիկոլ Փաշինյանին պատահաբար հանդիպելուց հետո