Վարդաձոր գյուղում տանիք է այրվել

21:53 • 04.07.23

Հուլիսի 4-ին, ժամը 19։59-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վարդաձոր գյուղում այրվում է տան տանիք։ Այս մասին հայտնել է ՀՀ փրկարար ծառայություն։

«Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 20։21-ին»,- ասված է հաղորդագրության մեջ։

Վարդաձոր գյուղում տանիք է այրվել