Երևանում բախվել են Nissan-ն ու մոպեդը․ վերջինը կողաշրջվել է, վարորդը` տեղափոխվել հիվանդանոց․ Shamshyan.com

14:46 • 04.07.23

Այսօր՝ հուլիսի 4-ին, ավտոմեքենայի և մոպեդի բախում է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 00։50-ի սահմաններում Ամիրյան և Բյուզանդի փողոցների խաչմերուկում բախվել են Արարատի մարզի բնակիչ 57-ամյա Հովհաննես Ա․-ի վարած Nissan մակնիշի ավտոմեքենան և Երևանի բնակիչ 26-ամյա Վահան Դ.-ի վարած Honda մակնիշի մոպեդը։ 

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, բախման հետևանքով մոպեդը կողաշրջվել է, իսկ վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց։ 

Դեպքի փաստով՝ քնննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ։ 

Աղբյուրի տեղեկություններով՝ պարզվել է, որ Վահան Դ․-ն վարորդական իրավունքի վկայական չի ունեցել։ 

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։

Երևանում բախվել են Nissan-ն ու մոպեդը․ վերջինը կողաշրջվել է, վարորդը` տեղափոխվել հիվանդանոց․ Shamshyan.com