Հրդեհ՝ Մյասնիկյան գյուղում

16:44 • 04.07.23

Հուլիսի 4-ին, ժամը 15։04-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Մյասնիկյան գյուղում այրվում է անասնագոմ։

Այս մասին հայտնում են ՆԳՆ Փրկարար ծառայությունից:

«Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է գյուղի Բաբաջանյան փողոցի թիվ 49 տան մոտակա անասնագոմի տանիքում (մոտ 105 քմ)։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 15:19-ին, մարվել՝ 16:22-ին: Այրվել են անասնագոմի տանիքի փայտե կառուցատարրերը»։

 

Հրդեհ՝ Մյասնիկյան գյուղում