Ֆրանսիայում գիշերը 70-ից ավելի անկարգությունների մասնակից է ձերբակալվել

10:47 • 04.07.23

Ֆրանսիայում անցած գիշեր անկարգություններին մասնակցած ավելի քան 70 մարդ է ձերբակալվել։

«Ներքին գործերի նախարարությունն ամփոփել է ոստիկանության տվյալները, որոնց համաձայն այս գիշեր Ֆրանսիայում 72 ձերբակալություն է իրականացվել»,- հայտնել է BFMTV հեռուստաալիքը։

Մասնավորապես, Փարիզի շրջանում բերման է ենթարկվել 24 մարդ։

Ֆրանսիայում գիշերը 70-ից ավելի անկարգությունների մասնակից է ձերբակալվել