Գյումրիում ավտոմեքենայում հայտնաբերվել է տղամարդու դի. Shamshyan.com

15:47 • 04.07.23

Այսօր՝ հուլիսի 4-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում։

Ժամը 12։30-ի սահմաններում Գյումրու շտապօգնության կայանից ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Շիրակի մարզային վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է  ստացվել, որ բժիշկների հերթապահ խուբը կանչով մեկնել է Գյումրի քաղաքի Լալայան փողոց, որտեղ ավտոմեքենայի մեջ հայտնաբերել են տամարդու դի։

Օպերատիվ միջոցառումներով պարզվել է, որ մահացածը Արմավիրի մարզի բնակիչ 73-ամյա Սահակ Ս․-ն է, ով ըստ նախնական տեղեկությունների՝ հանկարծամահ է եղել։

Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն, արտաքին զննությամբ՝ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։

Գյումրիում ավտոմեքենայում հայտնաբերվել է տղամարդու դի. Shamshyan.com