Քիշնևի օդակայանում 2 մարդու սպանած տաջիկստանցին մահացել է միջադեպի ժամանակ ստացած հրազենային վնասվածքից

09:44 • 04.07.23

Հունիսի 30-ին Մոլդովայի մայրաքաղաք Քիշնևի միջազգային օդանավակայանում մի սահմանապահի և մի պահակի սպանած Տաջիկստանի քաղաքացին այդ օրը փոխհրաձգության ընթացքում ստացած հրազենային վնասվածքից մահացել է:

Այդ մասին հաղորդել է Մոլդովայի ներքին գործերի նախարարության ոստիկանության գլխավոր վարչությունը:

«Քիշնևի օդանավակայանի տարածքում կրկնակի սպանության համար մեղադրվող Աշուրովը ուշքի չգալով մահացել է հիվանդանոցում», - ասվում է ոստիկանության տարածած հաղորդագրությունում:

Նրան թույլ չեն տվել հատել երկրի սահմանը, ինչից հետո նա խլել է սահմանապահի ատրճանակը և կրակ է բացել:

Դեպքի վայր հասած հատուկ ջոկատը նրան վնասազերծել և ձերբակալել է, ապա հրազենային վիրավորումով փոխադրել է հիվանդանոց:

Քիշնևի օդակայանում 2 մարդու սպանած տաջիկստանցին մահացել է միջադեպի ժամանակ ստացած հրազենային վնասվածքից