Մադոննայի ընկերուհին խոսել է երգչուհու առողջական վիճակի մասին
Մադոննայի ընկերուհին՝ ամերիկացի հեռուստահաղորդավարուհի Ռոզի Օ'Դոնելը սոցցանցի իր էջում հայտնել է երգչուհու ինքնազգացողության բարելավման մասին։
Մեկնաբանություններում օգտատերերը հարցեր են տվել երգչուհու ինքնազգացողության մասին։ Օ'Դոնելը պատասխանել է մի քանիսին.
«Նրա հետ ամեն ինչ կարգին է»,- վստահեցրել է հաղորդավարը։
Մադոննան հունիսի 24-ին կորցրել էր գիտակցությունը Նյու Յորքի իր բնակարանում։ Դրանից հետո նա հոսպիտալացվել է սուր բակտերիալ վարակով և մի քանի օր անցկացրել վերակենդանացման բաժանմունքում։










