Թել Ավիվում տղամարդը վրաերթի է ենթարկել անցորդներին, այնուհետև սկսել դանակահարել նրանց․ կա 8 վիրավոր
Իսրայելի Թել Ավիվ քաղաքի առևտրի կենտրոններից մեկի մոտ վարորդը մեքենայով վրաերթի է ենթարկել անցորդներին։
Նա այնուհետև դուրս է եկել մեքենայից և սկսել դանակահարել մարդկանց։ Միջադեպի հետևանքով կա 8 վիրավոր։
Իսրայելի ոստիկանության խոսնակը միջադեպն անվանել է «ահաբեկչական հարձակում»։ Հաղորդվում է, որ վարորդը սպանվել է զինված քաղաքացու կողմից։
Վիրավորներից մեկը՝ 46-ամյա մի կին, գտնվում է ծանր վիճակում։










