Տեխասում հրաձգության հետևանքով 3 մարդ է զոհվել

16:33 • 04.07.23

Առնվազն երեք մարդ է զոհվել, ութը՝ վիրավորվել Տեխաս նահանգի Ֆորտ Ուորթ քաղաքում գիշերը տեղի ունեցած հրաձգության հետևանքով, հայտնում է CNN-ը՝ հղում անելով ոստիկանության հայտարարությանը։

Ոստիկանությունից նշել են, որ դեռ վաղ է ասել՝ հրաձգությունը կապված է զինված հանցախմբերի, կենցաղային կոնֆլիկտի, թե այլ բանի հետ։

Տեխասում հրաձգության հետևանքով 3 մարդ է զոհվել