Թուրքիան և Եգիպտոսը վերականգնել են դիվանագիտական ​​հարաբերությունները

12:11 • 04.07.23

Թուրքիան և Եգիպտոսը, 10 տարվա դադարից հետո, ամբողջությամբ վերականգնել են դիվանագիտական հարաբերությունները՝ հասցնելով դրանք դեսպանների մակարդակի։

Այս մասին հայտնել է Թուրքիայի ԱԳՆ-ն։

«Թուրքիայի Հանրապետությունը և Եգիպտոսի Արաբական Հանրապետությունը հայտարարում են երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունները դեսպանների մակարդակի հասցնելու մասին: Թուրքիան առաջարկել է դեսպան Սալիհ Մութլու Շենի թեկնածությունը Կահիրեում արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնում»,-ասված է հաղորդագրության մեջ։

Եգիպտոսի ԱԳՆ-ն հաստատել է Թուրքիայի հետ դիվանագիտական հարաբերությունները դեսպանների մակարդակի հասցնելու մասին տեղեկությունը։

Թուրքիան և Եգիպտոսը վերականգնել են դիվանագիտական ​​հարաբերությունները