Բռնությունը միայն ավելի շատ բռնություն է ծնում․ ՄԱԿ-ի պաշտոնյան դիմել է Իսրայելին ու Պաղեստինին
ՄԱԿ-ի մարդու իրավունքների հարցերով գերագույն հանձնակատարը քննադատել է Իսրայելում ու Հորդանան գետի Արևմտյան ափին բռնությունների շրջափուլը՝ պնդելով, որ սպանություններն ու վիրավորումները պետք է դադարեցվեն: Այս մասին գրել է Al Jazeera-ն։
«Օկուպացված Արևմտյան ափում վերջերս իրականացված գործողությունն ու Թել Ավիվում մեքենաների վրա հարձակումն անհանգստացնող կերպով ընդգծում են իրադարձությունների չափազանց ծանոթ օրինաչափությունը. բռնությունը միայն ավելի շատ բռնություն է ծնում», - ասվում է Ֆոլքեր Թյուրքի հայտարարության մեջ:
Ջենինից հաղորդող Al Jazeera-ի թղթակից Ալան Ֆիշերը հայտնել է, որ իսրայելական ռազմական մեքենաները հերթ են կանգնել այն տարածքի մոտ, որը հայտնի է որպես Ձիերի շրջանցիկ, որը տանում է դեպի Ջենին փախստականների ճամբար: Իրավիճակը շարունակում է ծայրահեղ լարված մնալ։
Առնվազն 11 պաղեստինցի է սպանվել Ջենինում և մեկը՝ Ռամալլահում։ Սա վերջին տասնամյակների ընթացքում Իսրայելի ամենամեծ հարձակումն է Արևմտյան ափին․ արդեն երկրորդ օրն է:
Պաղեստինյան ՀԱՄԱՍ կազմակերպությունը հայտնել է, որ Թել Ավիվում մեքենայով հարվածելոով ու դանակահարելով հարձակում իրականացրած պաղեստինցին իր անդամներից մեկն է։ Միջադեպի հետևանքով 7 մարդ վիրավորվել է։ Կազմակերպությունը նշել է, որ նա գործել է ի պատասխան Ջենինում Իսրայելի գործողությունների:










