Չշահագործվող մսուր-մանկապարտեզի արտաքին պատից 3 քմ հատված փլուզվել

21:45 • 05.07.23

Հուլիսի 5-ին, ժամը 14։00-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Ֆիրդուսի փողոցում տեղի է ունեցել փլուզում։ Այս մասին հայտնել է ՀՀ փրկարար ծառայությունը։

«Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։

Պարզվել է, որ չշահագործվող մսուր-մանկապարտեզի արտաքին պատից 3 քմ հատված փլուզվել և լցվել է մոտակա խանութի (18 քմ) տանիքին՝ վնասելով տանիքը և խանութը (մոտ 9 քմ), առկա է մանկապարտեզի պատից ևս 1 քմ հատվածի փլուզման վտանգ․ տուժածներ չկան։

Փրկարարներն ապամոնտաժել են փլուզման վտանգ ներկայացնող պատը»,- ասված է հաղորդագրության մեջ։

Չշահագործվող մսուր-մանկապարտեզի արտաքին պատից 3 քմ հատված փլուզվել