Ալիևն ու Թուրքիայի ԱԳ նախարարը քննարկել են հայ-ադրբեջանական կարգավորումը

15:23 • 05.07.23

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ընդունել է Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանին։ Այս տեղեկությունը տարածել է Ալիևի մամուլի ծառայությունը։

Զրույցի ընթացքում մտքերի փոխանակություն է տեղի ունեցել տարածաշրջանային խնդիրների շուրջ։

Ալիևը խոսել է Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման, Հարավային Կովկասում կայուն խաղաղության և անվտանգության ապահովմանն ուղղված գործընթացների մասին։

Ալիևն ու Թուրքիայի ԱԳ նախարարը քննարկել են հայ-ադրբեջանական կարգավորումը