ՔԿ նախագահի տեղակալ Արթուր Մելիքյանը պարգևատրվել է Մխիթար Գոշի մեդալով
ՀՀ նախագահի հրամանագրով, Սահմանադրության օրվա առթիվ, «իրավակարգի և օրինականության ամրապնդման գործում ներդրած ավանդի համար» ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ - հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության պետ, արդարադատության երրորդ դասի պետական խորհրդական Արթուր Նորիկի Մելիքյանը պարգևատրվել է Մխիթար Գոշի մեդալով։ Այս մասին հայտնել է ՀՀ քննչական կոմիտեն։










