Աբդոլլահիանը մեկնաբանել է իր այցը Բաքու

09:46 • 05.07.23

Մեկնարկել է Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի այցն Ադրբեջան, որտեղ նա կմասնակցի Չմիավորման շարժման համակարգող բյուրոյի նախարարական հանդիպմանը:

Նախարարը թվիթերյան միկրոբլոգում գրել է, որ Չմիավորման շարժումն ունի առանձնահատուկ հնարավորություն ամրապնդելու բազմակողմանիությունը և ընդհանուր մտածողությունը՝ նոր գլոբալ մարտահրավերներին դիմակայելու համար:

«Այս այցը տարածաշրջանում հարևանության քաղաքականության մոնիտորինգի և զարգացման հնարավորություն կլինի», - գրել է նա:

Բացի այդ, այցի շրջանակում նախատեսվում են իրանցի նախարարի երկկողմ հանդիպումներ Ադրբեջանի պաշտոնատար անձանց հետ։

Աբդոլլահիանը մեկնաբանել է իր այցը Բաքու