Կիևի դատարանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով 2 մարդ է վիրավորվել
Կիևի Շևչենկոյի դատարանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով 2 մարդ է վիրավորվել։ Այս մասին հայտնել է Ուկրաինայի գլխավոր դատախազությունը։
Ուկրաինական գերատեսչության տվյալներով՝ դատարան բերված ամբաստանյալը փորձել է փախչել՝ գործարկելով պայթուցիկ սարք։ Ինքը մահացել է։

Վիրավորներն իրավապահներ են։

Գլխավոր դատախազությունից հայտնել են, որ դատական նիստին մասնակցելու նպատակով բերման ենթարկված ամբաստանյալը փախուստի փորձ կատարելիս պայթեցրել է չպարզված պայթուցիկ սարք։

Դրանից հետո մեղադրյալը փախել է ուղեկցորդային տարածքից ներս։ Strana.ua-ի փոխանցմամբ՝ մեղադրյալը Իգոր Գումենյուկն է, որը մեղադրվում էր Ուկրաինայի ազգային գվարդիայի աշխատակիցների վրա 2015-ին նռնակ նետելու համար․ այդ ժամանակ 4 ժամկետային զինծառայող էր սպանվել, 100-ից ավելին վիրավորվել է։ Ուկրաինայի գլխավոր դատախազությունը հետաքննություն է սկսել մեղադրյալի կողմից կալանքից փախչելու փորձի առնչությամբ, որը կատարվել է մարդկանց կյանքի համար վտանգավոր եղանակով։
Այսօր Իգոր Գումենյուկը երկու ուղեկցորդների հետ փակվել է մայրաքաղաքի Շևչենկովսկի շրջանային դատարանի զուգարանում ու գործարկել պայթուցիկ փաթեթը։










