Մենք, որպես ազգ և պետություն ամեն բան պետք է անենք, որպեսզի պինդ պահենք մեր հայկական-պետական խորհրդանիշերը. Երվանդ Թարվերդյան
Միացյալ Հայաստան կուսակցության հիմնադիր-նախագահ Երվանդ Թարվերդյանը շնորհավորական ուղերձ է հղել Սահմանադրության օրվա առթիվ։ Ուղերձում ասված է․
«Սիրելի հայրենակիցներ․
Իմ և Միացյալ Հայաստան կուսակցության մեր թիմակիցների անունից սիրով շնորհավորում եմ բոլորիս՝ ՀՀ Սահմանադրության օրվա առիթով։
Պետությունների համար Սահմանադրությունները չափազանց մեծ կարևորություն ունեն։ 1991թ. Հայաստանի անկախության վերականգնմամբ անխուսափելի դարձավ նոր՝ ազգային սահմանադրության ընդունումը։ Սահմանդրությունն ընդունվեց 1995 թ. հուլիսի 5-ին համաժողովրդական հանրաքվեով։
Սահմանադրությամբ է ամրագրված այնպիսի նշանակլալից դրույթներ, ինչպիսիք են՝ մարդը, նրա արժանապատվությունը, հիմնական իրավունքները և ազատությունները, մտքի, խղճի և կրոնի ազատությունը, Հայաստանի Հանրապետության քաղաքացիության իրավունքը։
Մենք, որպես ազգ և պետություն ամեն բան պետք է անենք, որպեսզի պինդ պահենք մեր հայկական-պետական խորհրդանիշերը, ապրենք գլխավոր օրենքի տառին հավատարիմ և կերտենք՝ ԱԶԱՏ, ԱՆԿԱԽ ԵՎ ՄԻԱՑՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆ»։










