Ահաբեկչության մեղադրանքով 16 տարի հետախուզվող Վրաստանի քաղաքացին հայտնաբերվել է Բագրատաշենի անցակետում

14:24 • 06.07.23

Հուլիսի 5-ին, ժամը 03.10-ին, Բագրատաշենի սահմանային անցակետում հայտնաբերվել և ոստիկանության Նոյեմբերյանի բաժին է տեղափոխվել Վրաստանի քաղաքացի Էմզար Ս.-ն: Նա 2007 թ. հունիսի 8-ից Վրաստանի Հանրապետության իրավապահների կողմից հետախուզվում էր ահաբեկչության մեղադրանքով:

Ինչպես հայտնում են ՀՀ ոստիկանությունից, խափանման միջոց է ընտրվել կալանքը:

Հայտնաբերման մասին տեղյակ է պահվել հետախուզումը նախաձեռնողին:

`

Ահաբեկչության մեղադրանքով 16 տարի հետախուզվող Վրաստանի քաղաքացին հայտնաբերվել է Բագրատաշենի անցակետում