Փարիզից Աթենք մեկնող ինքնաթիռում ուղևորը սպառնացել է սպանել մյուսներին

13:46 • 06.07.23

Փարիզից Աթենք մեկնող ինքնաթիռում արտակարգ դեպք է պատահել. ուղևորներից մեկը սպառնացել է սպանել մյուսներին:

Ինչպես գրում է greekcitytimes.com-ը, դեպքը տեղի է ունեցել Հունաստանի խոշորագույն ավիաընկերության՝ Aegean Airlines-ի A3613 չվերթի ժամանակ:

Այն բանից հետո, երբ ինքնաթիռն օդ է բարձրացել Փարիզի Շառլ դը Գոլի անվան օդանավակայանից, մի տղամարդ սկսել է բղավել, երգել, Ղուրանից տողեր մեջբերել: Ուղևորներն անհանգստացել են, բորտուղերկցորդուհիները փորձել են նրան հանգստացնել, սակայն ապարդյուն: Ականատեսի պատմելով՝ տղամարդը սպառնացել է սպանել ուղևորներին:

 

Փարիզից Աթենք մեկնող ինքնաթիռում ուղևորը սպառնացել է սպանել մյուսներին