Հազարավոր իսրայելցիներ դուրս են եկել փողոցներ՝ փակելով երկրի մի քանի հիմնական մայրուղիները (լուսանկարներ)

11:41 • 06.07.23

Չորեքշաբթի երեկոյան հազարավոր իսրայելցիներ դուրս են եկել փողոցներ և փակել երկրի մի քանի հիմնական մայրուղիներ այն բանից հետո, երբ Թել Ավիվի ոստիկանապետ Ամիչայ Էշեդը հայտարարել է իր հրաժարականի մասին: Պաշտոնյան հրաժարվում էր «անհամաչափ ուժ» կիրառել մարտից ի վեր պարբերաբար տեղի ունեցող ցույցերի մասնակիցների նկատմամբ, ինչը վկայում էր վարչապետ Բենիամին Նեթանյահուի նախաձեռնած դատական բարեփոխումների դեմ բողոքող ցուցարարների նկատմամբ մեղմ վերաբերմունքի մասին։

Ինչպես գրում է timesofisrael.com-ը, ամենամեծ ցույցը` ի համերաշխություն Էշեդի և ընդդեմ իշխանական կոալիցիայի, տեղի է ունեցել Թել Ավիվի Այալոն մայրուղում, որտեղ ոստիկանությունը բախվել է երթևեկությունը փակող և ճանապարհին կրակ վառող ցուցարարների հետ:

Ճանապարհն արգելափակվել է մի քանի ժամով, մինչ ոստիկանությունը ուժ է կիրառել կեսգիշերից հետո ցուցարարներին ցրելու համար: Ոստիկանությունը հեծյալ սպաներ և ջրցան մեքենաներ է տեղակայել մայրուղին մաքրելու համար: Նրանք մի քանի ժամ պայքարել են կարգուկանոնը վերականգնելու համար:

Չորեքշաբթի կեսգիշերից հետո ոստիկանությունը հայտնել է, որ Այալոն մայրուղին ազատել է ցուցարարների մեծ մասից և ձերբակալել 15 մարդու: 

Ավելի վաղ ցուցարարները հավաքվել էին Երուսաղեմի Ազզա փողոցում Նեթանյահուի պաշտոնական նստավայրի մոտ՝ բախվելով ոստիկանների հետ: Ուշ գիշեր ցուցարարները կրկին շարժվել են  դեպի վարչապետի տուն։

Հիշեցնենք, որ գարնանն Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն հայտարարել է, որ մինչև ամառ կասեցնում է դատական բարեփոխումները, որոնց նախաձեռնումը հանգեցրել է զանգվածային բողոքի ցույցերի և բարձրաստիճան պաշտոնյաների հրաժարականների:

Դատական  բարեփոխումների իրականացվելու դեպքում խորհրդարանական մեծամասնությունը վերահսկողություն ձեռք կբերի Գերագույն դատարանի ձևավորման վրա, ինչպես նաև կկարողանա հաղթահարել դատական վետոն։ Երկրի հարյուր հազարավոր բնակիչներ համաձայն չեն այս փոփոխությունների հետ և չեն կաշկանդվում իրենց բողոքը հայտնել փողոցներում:


Anti-government protesters raise flags and and light a small fire on the Ayalon Highway in Tel Aviv, following the resignation of Tel Aviv police chief Ami Ashed, on July 5, 2023. (Photo by OREN ZIV / AFP)Mounted Israeli police officers try to disperse anti-government protesters on the Ayalon Highway in Tel Aviv, following the resignation of Tel Aviv police chief Ami Ashed on July 5, 2023. (OREN ZIV / AFP)A car drives into anti-government protesters blocking the Ayalon Highway in Tel Aviv, July 5, 2023 (Video screenshot by Michel Braunstein; used in accordance with Clause 27a of the Copyright Law)Protesters on the Ayalon Highway, July 5, 2023. (Facebook screenshot)








Հազարավոր իսրայելցիներ դուրս են եկել փողոցներ՝ փակելով երկրի մի քանի հիմնական մայրուղիները (լուսանկարներ)