Մինչև տարեվերջ բոլոր միջուկային զենքերը, որոնք նախատեսված են Բելառուս տեղափոխելու համար, կմատակարարվեն. Լուկաշենկո
Մինչև տարեվերջ բոլոր միջուկային զենքերը, որոնք նախատեսված են Բելառուս տեղափոխելու համար, կմատակարարվեն։ Այս մասին Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է արտասահմանյան և բելառուսական լրատվամիջոցների լրագրողների հետ հանդիպմանը, հայտնում է ԲելՏԱ-ն։
«Մինչև տարեվերջ, անկասկած, բայց ես կարծում եմ, որ շատ ավելի վաղ մենք ամբողջությամբ կտեղափոխենք մարտագլխիկները, որոնք նախատեսված են դրա համար»,- ասել է նախագահը։
«Միջուկային զենքի տեղակայման վայրերն ամբողջությամբ պատրաստ էին դեռ մեկ ամիս առաջ, միջուկային զենքի մեծ մասը տեղափոխվել է և գտնվում է Բելառուսում»,- ասել է Ալեքսանդր Լուկաշենկոն։










