Ռուսաստանն ու Ուկրաինան ռազմագերիների փոխանակում են իրականացրել «45-ը 45-ի դիմաց» բանաձևով

17:06 • 06.07.23

Ռուսաստանն ու Ուկրաինան ռազմագերիների փոխանակում են իրականացրել «45-ը 45-ի դիմաց» բանաձևով։ Մինչ այս կողմերը գերիների փոխանակում էին իրականացրել հունիսի 11-ին, գրում է kommersant.ru-ն:

Ռուսական կողմից փոխանակման մասին հայտարարել է ՊՆ-ն։ Գերատեսչությունում հայտնել են, որ գերության մեջ ռուսներին մահացու վտանգ էր սպառնում։

Ուկրաինական կողմից փոխանակման մասին խոսել է Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավար Անդրեյ Երմակը։ Նա գրել է, որ վերադարձողների թվում են Ուկրաինայի Զինված ուժերի երկու սպա, «Ազովստալ»-ի քաղաքացիական աշխատակիցը և Խերսոնից մարտիկ։

Ռուսաստանն ու Ուկրաինան ռազմագերիների փոխանակում են իրականացրել «45-ը 45-ի դիմաց» բանաձևով