Ձորաղբյուրում կիսակառույց տան տանիքն ուժեղ քամուց պոկվել է և ընկել գազատար խողովակի, էլեկտրական լարերի, ավտոմեքենայի վրա (լուսանկարներ)

09:45 • 06.07.23

Հուլիսի 5-ին, ժամը 16։18-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Ձորաղբյուր գյուղի 1-ին թաղամասի կիսակառույց տներից մեկի տանիքը ուժեղ քամուց պոկվել, ընկել է գազատար խողովակի և էլեկտրական լարերի վրա։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։

Պարզվել է, որ կիսակառույց շինության տանիքից (180 քմ) մոտ 100 քմ հատված պոկվել և ընկել է մոտակա տների, գազատար խողովակի, էլեկտրական լարերի և կայանած «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենայի վրա․ առկա է գազի արտահոսք և շինության 2-րդ հարկից կախված մոտ 30 քմ տանիքի կառուցատարրերի ընկնելու վտանգ։

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ գազի վթարային ծառայության աշխատակիցների կողմից դադարեցվել է գազատար խողովակից առկա արտահոսքը։

Փրկարարներն ապամոնտաժել են կախված կառուցատարրերը։

May be an image of 1 person

May be an image of 1 person

May be an image of car and text

Ձորաղբյուրում կիսակառույց տան տանիքն ուժեղ քամուց պոկվել է և ընկել գազատար խողովակի, էլեկտրական լարերի, ավտոմեքենայի վրա (լուսանկարներ)