Շարունակվում է Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի մի հատվածի հիմնանորոգումը․ «Ճանապարհային դեպարտամենտ»

11:32 • 07.07.23

Շարունակվում է Մ-10, Սևան-Մարտունի-Գետափ միջպետական նշանակության ավտոճանապարհի կմ66+000-կմ80+000 հատվածի հիմնանորոգումը։ Այս մասին հայտնում են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից։

«Հիմնանորոգվող ճանապարհի ընդհանուր երկարությունը 14կմ է, որի մի մասը հիմնանորոգվել է նախորդ տարի։ Այս տարի աշխատանքներ են կատարվում 6.7կմ երկարությամբ հատվածի վրա։ Նորոգվող ճանապարհահատվածն անցնում է Գեղարքունիքի մարզի Մարտունու տարածաշրջանով։

Շինաշխատանքները կատարում է «Շանթ-Սեյրան» ՍՊԸ-ն, տեխնիկական հսկողությունը՝ «Ռ Քոնսալթ» ՍՊԸ-ն», - ասված է հաղորդագրության մեջ։

Շարունակվում է Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի մի հատվածի հիմնանորոգումը․ «Ճանապարհային դեպարտամենտ»