Մարտունու շրջանում արձանագրվել է հրադադարի մեկ խախտում․ ՌԴ ՊՆ-ն հաստատել է ավելի վաղ տարածված տեղեկությունը

22:06 • 07.07.23

Մարտունու շրջանում արձանագրվել է հրադադարի մեկ խախտում։ Ռուսական խաղաղապահ առաքելության գործունեության մասին տեղեկագրում հայտնել է ՌԴ պաշտպանության նախարարությունը՝ հաստատելով Արցախի պաշտպանության նախարարության հաղորդագրությունը։

«Տուժածներ չկան։

Ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարությունն ադրբեջանական ու հայկական կողմերի հետ հետաքննություն է անցկացնում այս փաստի առնչությամբ։

Մարտակերտի և Մարտունու շրջաններում ու Լաչինի միջանցքում պարեկություն է իրականացվել երեք երթուղիներով»,- նշվում է տեղեկագրում։

 

 

Մարտունու շրջանում արձանագրվել է հրադադարի մեկ խախտում․ ՌԴ ՊՆ-ն հաստատել է ավելի վաղ տարածված տեղեկությունը