Deutsche Bank-ը տուժել է անձնական տվյալների արտահոսքից․ Bonner General-Anzeiger

19:42 • 07.07.23

 

Deutsche Bank-ը՝ Գերմանիայի խոշորագույն ֆինանսական հաստատությունը, ու նրա դուստր Postbank կազմակերպությունը տուժել են տվյալների խախտման հետևանքով: Այս մասին գրել է գերմանական Bonner General-Anzeiger թերթը։

Ըստ հրապարակման՝ գողացվել են հաճախորդների անունները, ազգանուններն ու բանկային հաշիվների համարները։ Սակայն հարձակում գործած անձինք չեն կարողացել մուտք գործել հաշիվներ: Արտահոսքի պատճառը հաշվի փոփոխության համար պատասխանատու արտաքին ծառայություններ մատուցողի հետ կապված անվտանգության խնդիրն է եղել:

Թերթը նշել է, որ մինչ օրս միջադեպի հետևանքները վերացված են։

Արտահոսքն ազդել է հաշիվների փոխարկման գործառույթից 2016, 2017, 2018 և 2020 թվականներին օգտված հաճախորդների տվյալների վրա։

Բանկի ներկայացուցիչը հաստատել է թերթի արտահոսքը: Տուժողները, նրա խոսքով, ծանուցվել են։ Պոտենցիալ արտահոսքը կարող է ազդել ավելի քան 40 երկրների մոտ 100 ընկերությունների վրա:

Deutsche Bank-ը տուժել է անձնական տվյալների արտահոսքից․ Bonner General-Anzeiger