Միլանում ծերանոցում հրդեհ է բռնկվել. կան զոհեր և 80-ից ավելի տուժած

11:05 • 07.07.23

Միլանի հարավ-արևելքում գտնվող Casa dei Coniugi ծերանոցում հրդեհ է բռնկվել։ Վեց մարդ զոհվել է։ Ընդհանուր առմամբ բուժհաստատություններ է տեղափոխվել 81 մարդ, հայտնում է ANSA-ն։

Գործակալության տվյալներով՝ հրդեհը սկսվել է հուլիսի 7-ի գիշերը՝ տեղական ժամանակով ժամը 1:20-ի սահմանում, շենքի առաջին հարկում։

Corriere della Sera-ի տվյալներով՝ այդ պահին շենքում եղել է 173 հիվանդ։ Ընդհանուր առմամբ, ծերանոցը նախատեսված է առնվազն 210 հոգու համար։ Հրդեհի պատճառը դեռ պարզված չէ։ Սակայն հրշեջները բացառում են հրկիզման վարկածը, գրում է ANSA-ն։





Միլանում ծերանոցում հրդեհ է բռնկվել. կան զոհեր և 80-ից ավելի տուժած