Արցախում 5 բուժառու գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, նրանցից 4-ը՝ ծայրահեղ ծանր վիճակում․ Արցախի ԱՆ

13:37 • 07.07.23

ԱՀ Առողջապահության նախարարության «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ում ստացիոնար բուժում է ստանում 87 հիվանդ։ Այս մասին հայտնում են Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունից։

«5 բուժառու գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, որոնցից 4-ը ծայրահեղ ծանր վիճակում», - ասված է ԱՆ հաղորդագրության մեջ։

Հաղորդվում է նաև, որ «Արևիկ» բուժմիավորումում ստացիոնար բուժում է ստանում 44 երեխա, 5-ը գտնվում է նորածնային և վերակենդանացման բաժանմունքում:

 
 
 

Արցախում 5 բուժառու գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, նրանցից 4-ը՝ ծայրահեղ ծանր վիճակում․ Արցախի ԱՆ