Նիկոլ Փաշինյանն այսօր կմեկնի Վրաստան

13:07 • 07.07.23

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր աշխատանքային այցով կմեկնի Վրաստան: Այս մասին Tert.am-ին հայտնել են վարչապետի աշխտակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։

Նիկոլ Փաշինյանը կհանդիպի Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հետ, ինչպես նաև հանդիպումներ կունենա ընդլայնված կազմով, օրակարգում հայ- վրացական հարցերն են։

 

Նիկոլ Փաշինյանն այսօր կմեկնի Վրաստան