Զելենսկին ժամանել է Սլովակիա

17:10 • 07.07.23

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Բուլղարիա և Չեխիա այցելելուց հետո պաշտոնական այցով մեկնել է Սլովակիա։ Այդ մասին երկրի ղեկավարը հայտարարել է Telegram-ում:

Զելենսկին ծրագրում է Բրատիսլավայում հանդիպել Սլովակիայի նախագահ Զուզանա Կապուտովայի, վարչապետ Լյուդովիտ Օդորի և Ազգային խորհրդի ղեկավար Բորիս Կոլարի հետ։

«Մեր վստահելի հարևանի հետ մենք կխոսենք Ուկրաինային հատուկ պաշտպանական աջակցության և եվրաատլանտյան ինտեգրման, ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի և խաղաղության բանաձևի, երկկողմ համագործակցության, էներգետիկ անվտանգության մասին»,- գրել է Զելենսկին։

Հիշեցնենք, որ հուլիսի 6-ին Վլադիմիր Զելենսկին այցելել է Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիա։ Նա բանակցություններ է վարել նախագահ Ռումեն Ռադևի, վարչապետ Նիկոլայ Դենկովի, ինչպես նաև պաշտոնյաների, խորհրդարանականների, քաղաքական գործիչների և լրագրողների հետ։ Ստորագրվել է Ուկրաինայի եվրաատլանտյան ինտեգրման վերաբերյալ համատեղ հռչակագիր։

Չեխիայի Հանրապետությունում Զելենսկին հանդիպել է նախագահ Պետր Պավելի և վարչապետ Պետր Ֆիալայի հետ։ Բանակցություններից հետո Չեխիան հայտարարել է Ուկրաինային ռազմական օգնություն տրամադրելու և F-16 կործանիչներով օդաչուների պատրաստման մասին։

Զելենսկին ժամանել է Սլովակիա