Գերմանիան դեմ է Ուկրաինային կասետային զինամթերք մատակարարելուն

17:02 • 07.07.23

Գերմանիայի արտաքին գործերի նախարար Անալենա Բերբոքը հայտարարել է, որ Գերմանիան, համաձայն կասետային զինամթերքի օգտագործման և տարածման անթույլատրելիության մասին կոնվենցիայի, դրանք Ուկրաինային չի մատակարարի, գրում է kommersant.ru-ն։

Հիշեցնենք, որ ուկրաինական բանակին կասետային ռումբեր փոխանցելու հարցը քննարկվել է ԱՄՆ-ի կողմից։

«Ես հետևել եմ մամուլի հրապարակումներին։ Մեզ համար՝ որպես մասնակից պետության, Օսլոյի համաձայնագիրը ուժի մեջ է և կիրառվում է», - պատասխանել է Բերբոքը՝ մեկնաբանելով ԱՄՆ-ի ծրագրերը Կիևին կասետային զինամթերք մատակարարելու վերաբերյալ:

Հուլիսի 6-ին The New York Times-ը հայտնել էր, որ Միացյալ Նահանգները երկար ներքին խորհրդակցություններից հետո որոշել է Ուկրաինային կասետային զինամթերք մատակարարել։ Reuters-ի փոխանցմամբ՝ Վաշինգտոնը կարող է  կասետային ռումբերի առաքման մասին պաշտոնապես հայտարարել այսօր՝ հուլիսի 7-ին։ 


Գերմանիան դեմ է Ուկրաինային կասետային զինամթերք մատակարարելուն