Պատմական համագործակցություն՝ անշարժ գույքի շուկայում, «Ռենշին»-ը և Kempinski բրենդը պայմանագիր կկնքեն՝ բրենդավորելով ArtLife բնակելի համալիրը (լուսանկարներ, տեսանյութ)

14:40 • 08.07.23

Հյուրանոցային ցանցի և բնակելի համալիրների կառավարման ամենահեղինակավոր եվրոպական բրենդերից մեկը՝ 125 տարվա պատմություն ունեցող Kempinski-ն, գալիս է Հայաստան։ Ռենշին ընկերությունը և հյուրանոցային ցանցի գիգանտ Kempinski—ին համագործակության հուշագիր կստորագրեն, որը պատմական է լինելու հայաստանայն անշարժ շուկայի ոլորտի համար։ Ռենշին ընկերության՝ նոր որակի Արտլայֆ համալիրը ամբողջությամբ կբրենադավորվի՝ պահպանելով Kempinski բրենդի բոլոր չափանիշները։

ArtLife Kempinski Residences Yerevan-ը բազմաֆունկցիոնալ բնակելի համալիր է, որտեղ արդեն այս տարվա վերջում լիարժեք, լյուքս դասի բոլոր միջազգային ստանդարտներին համապատասխան վերանորոգված շահագործման են հանձնվելու ավելի, քան 125 բնակարաններ և 50 համարներ՝ երկարատև կեցության համար։ Առաջին անգամ մասնավոր բնակարանում կիրառվելու են 5*-ի հյուրանոցի բոլոր ստանդարտները։

Нет описания.

Համալիրը դեռևս նախագծման և նախագծի մշակման փուլում էլ ներդրել է եվրոպական ստանարտներ՝ հատկապես տեխնինական, անվտանգության և սպասարկման մասով, ինչն էլ հիմք է հանդիսացել, որ անցյալ տարի՝ դեռևս բրենդավորումից առաջ, համալիրն արժանացել է անշարժ գույքի ոլորտում բարձրագույնը համարվող International Property Awards-ի 4 մրցանակի։

Նաև արդեն ներդրված ստանդարտներն են եղել հյուրանոցային և բնակելի համալիրների կառավարման 125 տարվա փորձով հեղինակավոր Kempinski ընկերությունը այսքան կարճ ժամանակահատվածում ArtLife համալիրին շնորհեց բրենդավորումը։

Нет описания.

Բրենդավորումը ներառում է հյուրանոցային ցանցի կառավարման, սպասարկման, տեխնիկական ստանդարտների ամբողջական և լիարժեք ներդրում ու կիրառություն ոչ միայն երկարատև կեցության համարների, այնպես էլ մասնավոր բնակարանների համար։

ArtLife Kempinski Residences Yerevan-ը, հայկական ավանդական ճարտարապետության և ժամանակակից Art Deco էսթետիկայի համադրությամբ, կենտրոնական հատվածում ունի բուլվար և հրապարակ՝ աշխարհի լյուքս դասի առաջատար բրենդների ընդարձակ բուտիկներով, ինչպես նաև բարձրակարգ ռեստորաններով, բարերով և սրճարաններով: Համալիրի տարածքում նաև նախատեսվում է դելիկատեսների շուկա, ծաղկի խանութ։

Нет описания.

ArtLife Kempinski Residences Yerevan-ը կներկայացնի շքեղ սպա և առողջության կենտրոն, որը նախագծված է Kempinski Group-ի դուստր ձեռնարկության՝ Resense-ի կողմից: Կենտրոնը կներառի նաև փակ լողավազան, բաց լողավազան, տանիքի լաունջ և սքվոշի կորտեր։

ArtLife-ը ստեղծվել է՝ որպես մշակույթի և ապրելակերպի կենտրոն, որը բավարարում է Երևանի ամենախստապահանջ բնակիչների կարիքները: Այն կունենա միջոցառումների կենտրոն՝ շուրջտարյա ներկայացումների ժամանակացույցով, պատկերասրահ, անդամների փակ ակումբ և սիգար-սրահ, մանկական ժամանցի կենտրոն, կինոթատրոն և գոլֆի սիմուլյատոր, գեղեցկության սրահ և էսթետիկ բժշկության կլինիկա: Նախագիծը ներառում է նաև ընդարձակ ավտոկայանատեղի և ուղղաթիռի վայրէջքի հարթակ:

Нет описания.

Нет описания.

Нет описания.

Нет описания.

Պատմական համագործակցություն՝ անշարժ գույքի շուկայում, «Ռենշին»-ը և Kempinski բրենդը պայմանագիր կկնքեն՝ բրենդավորելով ArtLife բնակելի համալիրը (լուսանկարներ, տեսանյութ)