ԱԳ նախարարը Դուբրովնիկում մասնակցում է «Համաշխարհային կարգը խախտված. ինչպե՞ս կայունացնել համաշխարհային քաղաքականությունը» պանելային քննարկմանը
ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի մասնակցությամբ Դուբրովնիկի համաժողովի շրջանակներում մեկնարկել է «Համաշխարհային կարգը խախտված. ինչպե՞ս կայունացնել համաշխարհային քաղաքականությունը» պանելային քննարկումը:
Այս մասին հայտնում է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը։
Հիշեցնենք, որ ավելի վաղ հաղորդվել էր, որ հուլիսի 7-8-ը ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը գտնվելու է Խորվաթիայում, որտեղ մասնակցելու է Դուբրովնիկի համաժողովին:












