Նիդեռլանդների վարչապետ Մարկ Ռուտեն հրաժարական է տվել

13:32 • 08.07.23

Նիդեռլանդների կառավարությունը ՝ վարչապետ Մարկ Ռուտեի գլխավորությամբ, հրաժարական է տվել: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝  այս մասին մամուլի  ասուլիսի ժամանակ հայտարարել է Նիդեռլանդների կառավարության ղեկավարը:

«Կառավարության հրաժարականի դիմումը կփոխանցվի թագավորին (մոտ ժամանակներս. - խմբ.)», - ասել է նա:

Մարկ Ռուտեն հստակեցրել է, որ կառավարության հրաժարականի պատճառը կառավարող կոալիցիայում միգրացիոն քաղաքականության շուրջ տարաձայնություններն են։ 

Նիդեռլանդների վարչապետ Մարկ Ռուտեն հրաժարական է տվել