Ուկրաինայում 500 օրվա պատերազմի ժամանակ 494 երեխա է զոհվել. Ուկրաինայի դատախազություն

17:18 • 08.07.23

Ուկրաինա ռուսական լայնածավալ ներխուժման սկզբից ի վեր 494 երեխա է մահացել, ավելի քան 1051 երեխա տարբեր աստիճանի վնասվածքներ է ստացել։ Այս մասին հայտնել է Ուկրաինայի գլխավոր դատախազությունը՝ հղում անելով անչափահասների հարցով դատախազների պաշտոնական վիճակագրությանը, գրել է tv8.md-ն։

Դատախազության տվյալներով՝ ամենից շատ երեխաներ են տուժել Դոնեցկի՝ 472, Խարկովի՝ 297, Կիևի՝ 129, Խերսոնի՝ 115, Զապորոժյեի՝ 91, Նիկոլայևի՝ 89, Դնեպրոպետրովսկի՝ 83, Չեռնիգովի՝ 71, Լուգանսկի մարզերում՝ 67։

ՄԱԿ-ի տվյալներով՝ 500-օրյա պատերազմի ընթացքում զոհվել է ավելի քան 500 երեխա։ Ուկրաինայում պատերազմի սկզբից ի վեր՝ 2022 թվականի փետրվարի 24-ից, զոհված խաղաղ բնակիչների ընդհանուր թիվը գերազանցել է 9 հազարը։

Ուկրաինայում 500 օրվա պատերազմի ժամանակ 494 երեխա է զոհվել. Ուկրաինայի դատախազություն