Արարատի մարզում բախվել է 3 մեքենա, 3 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ Shamshyan.com

21:27 • 09.07.23

Այսօր՝ հուլիսի 9-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում:

Ժամը 13:00-ի սահմաններում Երևան-Երասխ ավտոճանապարհի 41 կմ հատվածում բախվել են Ford Focus, Toyota Camry և ВАЗ 2107 մակնիշի ավտոմեքենաները: 

3 հոգի տեղափոխվել է Վեդու բժշկական կենտրոն, որտեղից վիրավորներից մեկին տեղափոխել են «Արտաշատ» բժշկական կենտրոն: 

Արարատի մարզում բախվել է 3 մեքենա, 3 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ Shamshyan.com