ՌԴ Բրյանսկի մարզում երկու ԱԹՍ է խոցվել. նահանգապետ

20:08 • 09.07.23

Ռուսական հակաօդային պաշտպանության համակարգերը Բրյանսկի շրջանում խոցել են ուկրաինացի զինվորականների երկու հրթիռ։

Այս մասին հայտարարել է շրջանի նահանգապետ Ալեքսանդր Բոգոմազը։

«Այսօր Ռուսաստանի զինված ուժերի հակաօդային պաշտպանության ուժերը խոցել են Ուկրաինայի զինված ուժերի երկու հրթիռ»,- գրել է նա իր Telegram ալիքում։

Վարչակազմի ղեկավարի խոսքով՝ հրթիռներից մեկի ընկնելու պատճառով Բիթոշ գյուղում սղոցարանն ամբողջությամբ ավերվել է։

Բոգոմազը հավելել է, որ զոհեր և վիրավորներ չկան։

ՌԴ Բրյանսկի մարզում երկու ԱԹՍ է խոցվել. նահանգապետ