Դեսնոգորսկի ԱԷԿ-ի վրա հարձակման պատասխանը կարող է լինել հարվածը Եվրոպայի միջուկային օբյեկտներին․ Մեդվեդև
Ռուսաստանը կարող է հարվածել Արևելյան Եվրոպայի միջուկային օբյեկտներին, եթե հաստատվի Սմոլենսկի շրջանի Դեսնոգորսկի ատոմակայանի վրա ՆԱՏՕ-ի հրթիռներով հարձակվելու փորձը։
Այս մասին Telegram-ի իր ալիքում գրել է ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը
«Եթե հաստատվի ՆԱՏՕ-ի հրթիռներով Սմոլենսկի (Դեսնոգորսկ) ատոմակայանի վրա հարձակվելու փորձը, ապա անհրաժեշտ է դիտարկել Հարավուկրաինական ատոմակայանի, Ռովնոյի ատոմակայանի և Խմելնիցկիի ատոմակայանի, ինչպես նաև Արևելյան Եվրոպայի միջուկային օբյեկտների վրա ռուսական միաժամանակյա հարվածի սցենարը, ամաչելու ոչինչ չկա»,- գրել է նա։










